Սիրիայի Հալեպում տեղի է ունեցել հակաթուրքական զանգվածային բողոքի ցույց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155396-Սիրիայի_Հալեպում_տեղի_է_ունեցել_հակաթուրքական_զանգվածային_բողոքի_ցույց
Սիրիայի քաղաքացիները, հյուսիս-արևելյան Հալեպի արվարձաններում մասնակցել են հակաթուրքական բողոքի ցույցի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 08:35 Asia/Tehran
  • Սիրիայի Հալեպում տեղի է ունեցել հակաթուրքական զանգվածային բողոքի ցույց

Սիրիայի քաղաքացիները, հյուսիս-արևելյան Հալեպի արվարձաններում մասնակցել են հակաթուրքական բողոքի ցույցի:

Երեքշաբթի օրը սիրիական «Ալ-Ախբարիա» ցանցի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները բողոքել են թուրքական ագրեսիայի և տարածաշրջանի դեմ ուղղված այդ երկրի սպառնալիքների դեմ: Սիրիացիները դատապարտել են այդ երկրի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտությանը և ընդգծել, որ պաշտպանելու են իրենց երկիրը: 

Վերջին երկու շաբաթների ընթացքում Սիրիայի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Թալ Ռիֆաթում, Քաֆր Նասեում, Քաֆարնայայում, Դեյր Ջամիլում և Ալ-Զիյարայում, ինչպես նաև Հալեպի հյուսիսային արվարձանների շատ շրջաններում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր, որոնց մասնակիցներն իրենց ուղերձն ենփ ոխանցել աշխարհին:

Թուրքական բանակի ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ,  դատապարտվել է թուրք ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից։