Իսմայիլ Հանիեն հայտարարել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման առաջնահերթությունների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i156496-Իսմայիլ_Հանիեն_հայտարարել_է_Պաղեստինի_իսլամական_դիմադրության_շարժման_առաջնահերթությունների_մասին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավարը հայտարարել է շարժման յոթ հիմնական առաջնահերթությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 08:44 Asia/Tehran
  • Իսմայիլ Հանիեն հայտարարել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման առաջնահերթությունների մասին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավարը հայտարարել է շարժման յոթ հիմնական առաջնահերթությունները։

Ալ-Աղսա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, կիրակի օրը, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հայտարարել է որ շարժման առաջնահերթ խնդիրն այն է որ ամեն գնով պաշտպանել պաղեստինյան դատը և թույլ չտալ որ պաղեստինցի ժողովուրդը կորցնի իր իրավունքները:

Հանիեն հայտարարել է, որ այս պաղեստինյան խմբի երկրորդ առաջնահերթությունը դիմադրության նախագծի դինամիզմի պահպանումն է և դրա զարգացումը տարբեր հարթություններում։

Պաղեստինի ժողովրդի միասնության վերականգնում և առկա պառակտումների դադարեցում, շարժումների միջև քաղաքական դաշինքների ստեղծում և հարաբերությունների զարգացում արաբական և իսլամական միջավայրում, հարաբերությունների հաստատում միջազգային հանրության հետ և օգտագործելով գլոբալ հոսանքները և ազգերի դիրքորոշման կարևոր փոփոխությունները Պաղեստինի հարցում, Երուսաղեմի պաշտպանությունն ու այն պաշտպանելը զավթիչների դավադրություններից, բանտարկյալներին Սիոնիստական ​​ռեժիմի բանտերից ազատելը ՀԱՄԱՍ-ի մյուս առաջնահերթություններից են, որոնց մասին Հանիեն հայտարարել է։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր ղեկավարած շարժման հարաբերությունները և ընդգծել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են, քանի որ Իրանը դիմադրության նախագծի կարևոր հենասյուներից մեկն է»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio