Աֆղանստանում 15 բնակավայր են ազատագրել թալիբներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15883-Աֆղանստանում_15_բնակավայր_են_ազատագրել_թալիբներից
Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Թահար նահանգում Տաջիկստանի հետ սահմանային 15 բնակավայր է ազատագրվել «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 15:17 Asia/Tehran
  • Աֆղանստանում 15 բնակավայր են ազատագրել թալիբներից

Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Թահար նահանգում Տաջիկստանի հետ սահմանային 15 բնակավայր է ազատագրվել «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններից:

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Գործողությունները հաջող են ընթանում և կշարունակվեն մինչև տարածքի ամբողջական ազատագրումը գրոհայիններից», - ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով` ազատագրման գործողություններն սկսվել են շաբաթ վաղ առավոտյան: Համատեղ գործողությունները միասին անցկացրել են ազգային բանակի և ոստիկանության ստորաբաժանումները:

orer.am/

8/5/2016