Սիոնիստները երեք նոր ռազմական բրիգադ կձևավորեն՝ պաղեստինցիներին ճնշելու նպատակով
«Իսրայել Հայում» թերթը գրել է օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիներին ճնշելու նպատակով, երեք նոր ռազմական բրիգադներ ստեղծելու վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի և ներքին անվտանգության նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; «Իսրայել Հայում» թերթը գրել է, որ ըստ պատերազմի նախարար Բանի Գանցի և ՆԳ նախարար Օմիր Բարլոուի միջև ձեռք բերված համաձայնության՝ կձևավորվի երեք նոր ռազմական բրիգադ, բանակի՝ պատերազմներում ներգրավված լինելու ժամանակ իրականացվող անվտանգության գործողությունների կամ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիներին ճնշելու համար:
Ըստ այս հաղորդման, այս բրիգադների ուժերը յուրաքանչյուր պատերազմի սկսվելուց հետո օգնելու են ռեժիմի ոստիկանությանը՝ վերահսկել քաղաքները և ճնշել գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիներին։
Բրիգադների ստեղծման գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածի վրա վերջին հարձակման ժամանակ օկուպացված տարածքներում ռեժիմը բախվեց պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի հետ:
.