2021թ. նահատակվել է 357 պաղեստինցի
Հունվար 03, 2022 08:21 Asia/Tehran
Պաղեստինի նահատակների ընտանիքների ազգային ասոցիացիան հայտարարել է, որ 2021 թվականին Սիոնիստական ռեժիմը սպանել է 357 պաղեստինցու, այդ թվում՝ կանանց ու երեխաների:
Ասոցիացիայի հրապարակած զեկույցում ասվում է. «Անցած տարվա պաղեստինցի նահատակների մոտ 19 տոկոսը կանայք են, ինչն ամենամեծ թիվն է կազմում 1948 թվականի Պաղեստինի բռնազավթումից ի վեր Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և բռնությունների պատմության մեջ»:
Ասոցիացիայի զեկույցում ասվում է, որ նահատակների 22 տոկոսը եղել են երեխաներ: Իսկ 90-ամյա Ամին Մոհամմեդ Համադը եղել է 2021թ ամենատարեց պաղեստինցի նահատակը:
Պիտակ