Կատարի էմիրն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161222-Կատարի_էմիրն_ընդգծել_է_Իրանի_Իսլամական_Հանրապետության_հետ_հարաբերությունների_կարևորությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Կատարի էմիրը կարևորելով երկկողմ հարաբերությունները, ընդգծել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային ու երկկողմ հարցերի շուրջ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունվար 11, 2022 16:30 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Կատարի էմիրը կարևորելով երկկողմ հարաբերությունները, ընդգծել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային ու երկկողմ հարցերի շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ով Կատարի պաշտոնյաների հետ բանակցության  նպատակով այցելել է Դոհա, այսօր հանդիպել ու բանակցել է Կատարի կառավարության էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալ Սանիի հետ:

Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարն Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցելով Կատարի էմիրին, ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իրան-Կատար հարաբերությունների առավելությունները։

Խոսելով հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ  13-րդ կառավարության մոտեցման մասին,  Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի տարածաշրջանային հայեցակետն ու պատրաստակամությունը՝ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը զարգացնելու ոլորտում։