Հունվար 31, 2022 18:19 Asia/Tehran
  • Կիբերհարձակում իսրայելական նավաշինական ընկերության դեմ

Gold Band աջակցող ընկերությունը, որը կառավարում է իսրայելական նավաշինության գործարանը, ենթարկվել է կիբերհարձակման։

«Արաբ 48»  կայքի տեղեկացման համաձայն, Սիոնիստական ​​ռեժիմին պատկանող «Gold Band» աջակցող ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ անցած գիշեր (կիրակի) այս ընկերության համակարգիչներում անսարքություն է տեղի ունեցել, և հետաքննությունից հետո, պարզվել է, որ անհայտ կողմը ներթափանցել և փորձել է խափանել համակարգիչների և տեղեկատվական համակարգի աշխատանքը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի Gold Bond ընկերության կապի համակարգերի մեծ մասն անջատվել է, իսկ ընկերության կայքը նույնպես անհասանելի է դարձել։

«Մովսեսի ձեռնափայտ» հաքերային խումբը օկուպացված Պաղեստինի փողոցներում տեղադրված տեսախցիկները հակերային հարձակման ենթարկելու պատկերների հրապարակումից ընդամենը ժամեր անց, հաղորդել  սիոնիստական ​​«Ռաֆայել» ընկերության շրջակայքում տեղադրված տեսախցիկների կոտրման մասին:

Պիտակ