ՄԱԿ- ը հետաքննություն է սկսում Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16345-ՄԱԿ_ը_հետաքննություն_է_սկսում_Թուրքիայում
ՄԱԿ-ը ցանկանում է հետաքննել Ջիզրայում Թուրքիայի զինվորականության գործողությունները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը պահանջել է Թուրքիայի իշխանություններից թույլ տալ անկախ դիտորներին այցելել երկրի հարավ-արևելյան շրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 11:05 Asia/Tehran
  •  ՄԱԿ- ը հետաքննություն է սկսում Թուրքիայում

ՄԱԿ-ը ցանկանում է հետաքննել Ջիզրայում Թուրքիայի զինվորականության գործողությունները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը պահանջել է Թուրքիայի իշխանություններից թույլ տալ անկախ դիտորներին այցելել երկրի հարավ-արևելյան շրջաններ:

Պաշտոնյայի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ը Թուրքիայի զինվորների, դիպուկահարների ու տանկիստների հանցագործությունների մասին տագնապալի լուրեր է ստացվել։ Մասնավորապես՝ նրանց մեղադրում են քաղաքացիական անցանց, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանության մեջ: Բացի այդ՝ ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել, որ Թուրքիայի զինվորները ողջ-ողջ այրել են մի քանի հարյուր մարդու, որոնք փորձել են թաքնվել նկուղներում:

Հիշեցնենք, որ Ջիզրեյում այցյալ տարվա դեկտեմբերից գործում է պարետային ժամ: Այն Թուրքիայի իշխանությունները դա պատճառաբանել են տարածաշրջանում քրդերի հաճախակի դարձած հարձակումներով։

armradio.am/

11/5/2016