ՄԱԿ- ը հետաքննություն է սկսում Թուրքիայում
ՄԱԿ-ը ցանկանում է հետաքննել Ջիզրայում Թուրքիայի զինվորականության գործողությունները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը պահանջել է Թուրքիայի իշխանություններից թույլ տալ անկախ դիտորներին այցելել երկրի հարավ-արևելյան շրջաններ:
Պաշտոնյայի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ը Թուրքիայի զինվորների, դիպուկահարների ու տանկիստների հանցագործությունների մասին տագնապալի լուրեր է ստացվել։ Մասնավորապես՝ նրանց մեղադրում են քաղաքացիական անցանց, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանության մեջ: Բացի այդ՝ ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել, որ Թուրքիայի զինվորները ողջ-ողջ այրել են մի քանի հարյուր մարդու, որոնք փորձել են թաքնվել նկուղներում:
Հիշեցնենք, որ Ջիզրեյում այցյալ տարվա դեկտեմբերից գործում է պարետային ժամ: Այն Թուրքիայի իշխանությունները դա պատճառաբանել են տարածաշրջանում քրդերի հաճախակի դարձած հարձակումներով։
armradio.am/
11/5/2016