ՀԱՄԱՍ. Նաֆթալի Բենեթը պատասխանատու է պաղեստինցիների վրա բռնությունների և հարձակումների համար
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը պատասխանատու է պաղեստինցիների տեղահանման, բնակավայրերի կառուցման և պաղեստինյան ժողովրդի դեմ ռասիզմի համար: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է IRNA գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ Բարհումը կտրականապես դեմ է արտահայտվել իսրայելցի պաշտոնյաների արաբական որոշ մայրաքաղաքներ այցելության մասին՝ ասելով, որ այդ գործողությունները չեն օրինականացնի Թել Ավիվին, այլ ավելի կապակայունացնեն տարածաշրջանը, որը դեռևս ներգրավված է սիոնիստական գաղութատիրության նախագծում։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը բարձր է գնահատել Բահրեյնի ժողովրդի դիրքորոշումը՝ օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը մերժելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքներին աջակցելու համար՝ հայտարարելով, որ Պաղեստինը Իսրայելի հետ հաշտություն կնքած երկրներին կոչ է անում վերադառնալ սխալ ուղուց:
Ավելի վաղ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը դատապարտել էր Նաֆթալի Բենեթի այցը Բահրեյն և կոչ էր արել բոլոր իսլամական երկրներին դիմակայել որոշ արաբական երկրների և բռնազավթիչ ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Բահրեյն կատարած իր մեկօրյա այցի ընթացքում կհանդիպի Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի, ապա գահաժառանգ Սալման բեն Համադ Ալ Խալիֆայի հետ։