Առգրավելով Աֆղանստանի ունեցվածքը ԱՄՆ-ն կատարելագործեց «դիվանագիտական գողությունը»
Փետրվար 15, 2022 14:51 Asia/Tehran
Աֆղանստանում Իրանի նախկին դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ն 20 տարի հերկել է Աֆղանստանը և այժմ արգելափակում է այդ երկրի ազգային կապիտալը «Սև սեպտեմբերի» գործի պատրվակով, մինչդեռ Պակիստանում ապրող Ալ-Ղաիդայի առաջնորդն ու անձնակազմը քաջալերվում ու պարարտացվում են Սաուդյան Արաբիայի կողմից:
Անդրադառնալով սեպտեմբերի 11-ի զոհերի փոխհատուցման պատրվակով Աֆղանստանի ակտիվները բռնագրավելու Բայդենի որոշմանը, Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը ԻԼՆԱ-ի թղթակցի հետ զրույցում նշել է.«Աֆղանստանի բանկերի 7 միլիարդ դոլարի բյուջեն արգելափակելու ԱՄՆ նախագահի վերջին որոշումը դիվանագիտական գողություն է»։