Գազայի բնակիչները ցույց են անցկացրել՝ հաջակցություն Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների
Գազայի բնակիչները Երուսաղեմում ցույց են անցկացրել՝ հաջակցություն Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների:
Կիրակի օրը, տասնյակ սիոնիստ ավանաբնակներ, զինվորների աջակցությամբ, հարձակվել են Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների վրա, ինչի արդյունքում 31 պաղեստինցի վիրավորվել է, ևս 12-ը՝ ձերբակալվել:
Al-Quds TV-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները հայտարարել են, որ չնայած շրջափակմանը, ավերածություններին ու տարածքի բնակիչներին հասցված վնասներին, իրենք դիմադրում են և հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու Ղոդսին ու Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչներին:
Այս թաղամասում բնակվող պխաղեստինցիները դառնում են էթնիկ զտումների զոհ և տեղահանվում իրենց տներից՝ Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականության ընդլայնման պատճառով: Իսկ սիոնիստ ավանաբնակները շարունակում են հարձակվել թաղամասի բնակիչների վրա: