Սեյեդ Հասան Նասրոլլահ.«Հեզբոլլահի» հրթիռները կարող են վերածվել բալիստիկ հրթիռների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i164576-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ._Հեզբոլլահի_հրթիռները_կարող_են_վերածվել_բալիստիկ_հրթիռների
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դիմադրության առանցքը լիբանանյան ինքնությունը պաշտպանում է արյան ու ջիհադի միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 05:32 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ.«Հեզբոլլահի» հրթիռները կարող են վերածվել բալիստիկ հրթիռների

Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դիմադրության առանցքը լիբանանյան ինքնությունը պաշտպանում է արյան ու ջիհադի միջոցով:

Չորեքշաբթի օրը, Դիմադրության նահատակների հրամանատարների ոգեկոչման արարողության ժամանակ ունեցած ելույթում, Նասրոլլայն ասել է։ «Ներկայուսմ մենք կանգնած ենք իսրայելական ժգնաժամային ռեժիմի և բանակի առջև: Որոշ երկրներ կարգավորել են իրենց հարաբերությունները այս  բռնատեր ռեժիմի հետ, որպեսզի փողի միջոցով կյանք տան օկուպանտ թշնամուն»:

Վերահաստատելով իր աջակցությունը Լիբանանին, այդ երկրի բանակին և ժողովրդական ընտրություններին, Նասրոլլահը հավելել է. «Մենք կարող ենք մեր ունեցած հազարավոր հրթիռները վերածել բալիստիկ հրթիռների: Արդեն երկար ժամանակ մենք կառուցում ենք ԱԹՍ-ներ: Իսկ մեր հրթիռների տեղակայման վայրերը փնտրող Իսրայելը պետք է իմանա, որ մենք դրանք մի վայրում չենք պահում և անհամբեր սպասում ենք իրեն»: