Սեյեդ Հասան Նասրոլլահ.«Հեզբոլլահի» հրթիռները կարող են վերածվել բալիստիկ հրթիռների
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դիմադրության առանցքը լիբանանյան ինքնությունը պաշտպանում է արյան ու ջիհադի միջոցով:
Չորեքշաբթի օրը, Դիմադրության նահատակների հրամանատարների ոգեկոչման արարողության ժամանակ ունեցած ելույթում, Նասրոլլայն ասել է։ «Ներկայուսմ մենք կանգնած ենք իսրայելական ժգնաժամային ռեժիմի և բանակի առջև: Որոշ երկրներ կարգավորել են իրենց հարաբերությունները այս բռնատեր ռեժիմի հետ, որպեսզի փողի միջոցով կյանք տան օկուպանտ թշնամուն»:
Վերահաստատելով իր աջակցությունը Լիբանանին, այդ երկրի բանակին և ժողովրդական ընտրություններին, Նասրոլլահը հավելել է. «Մենք կարող ենք մեր ունեցած հազարավոր հրթիռները վերածել բալիստիկ հրթիռների: Արդեն երկար ժամանակ մենք կառուցում ենք ԱԹՍ-ներ: Իսկ մեր հրթիռների տեղակայման վայրերը փնտրող Իսրայելը պետք է իմանա, որ մենք դրանք մի վայրում չենք պահում և անհամբեր սպասում ենք իրեն»: