Պակիստանցիները բողոքում են Իսրայելի հետ համատեղ զորավարժությունների դեմ
Պակիստանի մի խումբ քաղաքական և կրոնական առաջնորդներ բողոքել են Սիոնիստական ռեժիմի հետ համատեղ զորավարժություններին այդ երկրի ռազմածովային ուժերի մասնակցության դեմ:
Պակիստանի Ժողովրդական, «Նավազի լիգայի մուսուլմաններ», «Ջամաաթ-է-Իսլամի», «Մուսուլմանական միասնություն» կուսակցություններ, Պակիստանի ուլեմների միությունը և Պակիստանի Պաղեստին հիմնադրամը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով կառավարությանը այդ կապակցությամբ պարզաբանում ներկայացնել:
«Բոլոր մակարդակներում Իսրայելի հետ համագործակցությունը նշանակում է Պակիստանի գաղափարախոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պակիստանի քաղաքական ու կրոնական ղեկավարներն ընդգծել են, որ արաբական աշխարհն արդեն դավաճանել է իսլամական ումմային՝ բարեկամական հարաբերություններ հաստատելով Իսրայելի հետ, սակայն Պակիստանն անկախ երկիր է, որի արտաքին քաղաքականությունը հիմնված է իսլամական սկզբունքների վրա և չի ենթարկվում որևէ երկրի ազդեցությանը։
«Պակիստանը երբեք չի ճանաչի Իսրայելը»,- հայտարարել են նրանք: