Սիոնիստական օրաթերթ. Իսրայելը տնտեսական անվտանգության ոլորտում պարտություն է կրել
Սիոնիստական թերթերից մեկի համաձայն՝ Իսրայելը տնտեսական անվտանգության ոլորտում պարտություն է կրել՝ «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքի դիմաց, որը 40 րոպե թռիչք է իրականացրել օկուպացված Պաղեստինի երկնքում:
Սիոնիստական Կալկալիստ թերթը շաբաթ օրը գրել է, որ F-16 կործանիչներից, Apache ուղղաթիռներից և երկաթե գմբեթի հրթիռներից ոչ մեկը չի կարողացել ոչնչացնել Հըզբոլլահի անօդաչու թռչող սարքը, որը կարողացել է Լիբանանից ներթափանցել օկուպացված տարածքներ։
Զեկույցում ասվում է. «Իսրայելական կործանիչները և ուղղաթիռները շատ թանկ են, և ավելի լավ է, որ Իսրայելը մտածի ավելի էժան համակարգեր գնելու մասին, ամեն մեկ ժամ F-16 կործանիչը 22000 դոլար, մեկ ժամ Apache ուղղաթիռը 4000 դոլար, իսկ յուրաքանչյուր երկաթե գմբեթ հրթիռը մոտ 50000 դոլար ծախս ունեն իսրայելի ռեժիմի համար»։
«Ալ-Մայադին» ցանցն ուրբաթ օրը հաղորդել է, որ Լիբանանի «Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասված է. «Օկուպացված Պաղեստինի երկնքում 70 կմ բարձրության վրա 40 րոպե թռիչք է իրականացվել «Հասան» տիպի անօդաչու թռչող սարքով (ի հիշատակ նահատակ Հասան Ալ-Լաքիսի), որը հետախուզական առաքելությունից հետո վերադարձել է Լիբանանում գտնվող բազա»։ Հայտարարության մեջ ասված է, որ չնայած ԱԹՍ-ն որսալու թշնամու գործողություններին, այն հաջողությամբ իրականացրել է առաքելությունը:
Իսրայելական բանակը հաստատել է, որ չնայած ԱԹՍ-ն որսալուն ուղղված գործողություններին, այն հնարավոր չի եղել խոցել:
Այս ԱԹՍ-ի ներթափանցումն օկուպացված պաղեստինյան տարածքներ մեկ անգամ ևս ապացուցեց ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգի անարդյունավետությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio