Իսրայելցի պաշտոնյա. Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել ռադարախույս ԱԹՍ-ներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i164880-Իսրայելցի_պաշտոնյա._Մենք_պետք_է_պատրաստ_լինենք_դիմակայել_ռադարախույս_ԱԹՍ_ներին
Սիոնիստական ​​ռեժիմի Քնեսեթի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատրաստ լինել ռադարախույս անօդաչու թռչող սարքերին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2022 14:54 Asia/Tehran
  • Իսրայելցի պաշտոնյա. Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել ռադարախույս ԱԹՍ-ներին

Սիոնիստական ​​ռեժիմի Քնեսեթի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատրաստ լինել ռադարախույս անօդաչու թռչող սարքերին դիմակայելու համար:

Այն բանից հետո, երբ Սիոնիստական ​​ռեժիմը չկարողացավ  հայտնաբերել «Հեզբոլլահի» «Հասան» անօդաչու թռչող սարքը, Սիոնիստական ​​ռեժիմի Քնեսեթի  անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռամ բին Բարաքն ասել է.«Մենք պետք է պատրաստվենք այն ժամանակաշրջանին, երբ փոքր անօդաչու թռչող սարքերը կթռչեն ցածր բարձրություններում և դժվար կլինի դրանց որսալ»:

«Աշխարհը զարգանում է: Նման անօդաչու թռչող սարքերը նորություն են, և մենք պետք է սովորենք ինչպես դիմակայել դրանց»,-ասել է Բին Բարաքը:

Այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ վերջին տարիների ընթացքում չնայած հրթիռային, միջուկային, ծովային և օդային ոլորտներում Իսրայելի ռազմական կարողություններին, օկուպացված տարածքների ուղղությամբ Դիմադրության ուժերի արձակած փոքր հեռահարության հրթիռները  խաթարել են ռեժիմի ռազմական հեղինակությունը: