Եմենում սպանվել են սաուդյան կոալիցիայի հարյուրավոր զինյալներ և սուդանցի վարձկաններ
Եմենական աղբյուրը հայտնել է, որ այդ երկրի սահմանամերձ քաղաքներից մեկում սպանվել և վիրավորվել են 580 սաուդցի զինյալներ և սուդանցի վարձկաններ:
«Ալ Մասիրան» հրապարակել է Եմենի Հարզ քաղաքում սաուդյան կոալիցիայի և բանակի ու Ժողովրդական կոմիտեների բախումների պատկերները: Հաղորդման մեջ հերքվել է կոալիցիայի այն հայտարարությունը, թե բախումների ժամանակ եմենական կողմը մեծ կորուստներ է կրել:
«Ալ Մասիրան» հաղորդել է, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ուժերը հետ են մղել ագրեսորներին: Ըստ այս հաղորդման, բախումների ժամանակ սպանվել են 200 սաուդցի և սուդանցի վարձկաններ, ևս 380-ը վիրավորվել է:
Ըստ այս հաղորդման՝ եմենական ուժերը խոցել են կոալիցիոն ուժերին պատկանող ավելի քան 40 ռազմական և զրահապատ մեքենա, այդ թվում՝ կապի սարքավորումներով համալրված և ականազերծող մեկական մեքենա, ավելի քան 60 «Կատյուշա» հրթիռ, յոթ միջին հեռահարության թնդանոթ և զենք, ինչպես նաև CH4 լրտեսական ինքնաթիռ։