Հաքերները կոտրել են օկյուպացված տարածքներում գտնվող Հայֆայի և Աշդոդ նավահանգիստների տեսախցիկները
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ հաքերային խումբը կոտրել է օկուպացված տարածքների Հայֆա և Աշդոդ նավահանգիստների տեսախցիկները:
Վերջին ամիսներին իսրայելական ընկերությունների դեմ կիբերհարձակումների թիվն աճել է:
«Quds» լրատվական կայքի փոխանցմամբ՝ հաքերային խումբը հրապարակել է Հայֆայի և Աշդոդի նավահանգիստների տեսախցիկների կոտրված պատկերները, ինչպես նաև երկու նավահանգիստների աշխատակիցների նույնականացման քարտերը և պատկերներ գրասենյակների ներսից։
Նախօրեին «LeakTheAnalyst» հաքերային խումբը հայտարարել էր, որ ահսանելիություն է ստացել ամերիկա-սիոնիստական Verint ընկերության տեղեկատվությանը։ Հայտարարության համաձայն՝ հաքերային խումբը կարողացել է ձեռք բերել PST ֆայլի ձևաչափով 11 ԳԲ էլեկտրոնային նամակ։
Ավելի վաղ «Մովսեսի գավազան» հաքերային խումբը հայտնել էր օկուպացված Պաղեստինի փողոցներում CCTV տեսախցիկներն ինչպես նաև իսրայելական բանակի համար ռազմական զենքի արտադրությամբ զբաղվող «Ռաֆայել» ընկերության տեսախցիկները կոտրելու մասին։