Սեյեդ Հասան Նասրոլլահ. Իսրայելն անկում է ապրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165174-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ._Իսրայելն_անկում_է_ապրում
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, չորեքշաբթի օրվա իր ելությում, հայտարարել է, որ իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը հրաշք էր: Նա նշել է.«Իսրայելը անկում է ապրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2022 07:59 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ. Իսրայելն անկում է ապրում

Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, չորեքշաբթի օրվա իր ելությում, հայտարարել է, որ իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը հրաշք էր: Նա նշել է.«Իսրայելը անկում է ապրում»:

Լիբանանի Հեզբոլլահի նախկին գլխավոր քարտուղար Սեյեդ Աբաս Մուսավիի նահատակության տարելիցին ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահն ընդգծելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը ժամանակավոր է և անկում է ապրում, ողջունել է համացանցում Իսրայելի համար «ժամանակավոր ռեժիմ» տերմինն օգտագործելու առաջարկը։

Նշելով, որ Իսրայելի կործանման համար ժամանակ է հարկավոր, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է.«Սիոնիստական ​​ռեժիմի ներքին իրավիճակը և միջազգային զարգացումները  գնում են դեպի Իսրայելի ոչնչացում, և մենք այս գործընթացի, հավասարման, առանցքի և պայմանների մի մասն ենք, որոնց ժամանակն անպայման կհասնի»:

Ընդգծելով, որ այսօր Դիմադրությունն ավելի հզոր է քան երբևէ, Նասրոլլահը նշել է.«Դիմադրության իրական  նպատակն է՝ արդարության ու խաղաղության հաստատումը, ժողովրդի հովանավորումը և ազատության, հայրենքի, սրբությունների ու սրբավայրերի պաշտպանությունը»: