Սեյեդ Հասան Նասրոլլահ. Իսրայելն անկում է ապրում
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, չորեքշաբթի օրվա իր ելությում, հայտարարել է, որ իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը հրաշք էր: Նա նշել է.«Իսրայելը անկում է ապրում»:
Լիբանանի Հեզբոլլահի նախկին գլխավոր քարտուղար Սեյեդ Աբաս Մուսավիի նահատակության տարելիցին ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահն ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմը ժամանակավոր է և անկում է ապրում, ողջունել է համացանցում Իսրայելի համար «ժամանակավոր ռեժիմ» տերմինն օգտագործելու առաջարկը։
Նշելով, որ Իսրայելի կործանման համար ժամանակ է հարկավոր, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի ներքին իրավիճակը և միջազգային զարգացումները գնում են դեպի Իսրայելի ոչնչացում, և մենք այս գործընթացի, հավասարման, առանցքի և պայմանների մի մասն ենք, որոնց ժամանակն անպայման կհասնի»:
Ընդգծելով, որ այսօր Դիմադրությունն ավելի հզոր է քան երբևէ, Նասրոլլահը նշել է.«Դիմադրության իրական նպատակն է՝ արդարության ու խաղաղության հաստատումը, ժողովրդի հովանավորումը և ազատության, հայրենքի, սրբությունների ու սրբավայրերի պաշտպանությունը»: