Սիոնիստները նահանջել են Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165192-Սիոնիստները_նահանջել_են_Երուսաղեմի_Շեյխ_Ջարահ_թաղամասից
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակը հայտարարել է.« Պաղեստինի ժողովրդի դիմադրության արդյունքում, սիոնիստները նահանջել են Երուսաղեմի (Ղոդս) Շեյխ Ջարահ թաղամասից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2022 13:11 Asia/Tehran
  • Սիոնիստները  նահանջել են  Երուսաղեմի Շեյխ Ջարահ  թաղամասից

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակը հայտարարել է.« Պաղեստինի ժողովրդի դիմադրության արդյունքում, սիոնիստները նահանջել են Երուսաղեմի (Ղոդս) Շեյխ Ջարահ թաղամասից»:

Օրերս, սիոնիստ զավթիչ զորայիններն ու ավանաբնակներն, օկուպացված Երուսաղեմում գտնվող Շեյխ Ջարահ թաղամասում, հարձակվել էին պաղեստինցիների վրա: 

Այդ թաղամասում բնակվող տասնյակ պաղեստինցի ընտանիքներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի կողմից  տեղահանվելու վտանգի տակ :

«Ալ-Աղսա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Մոհամմադ Հեմադեն ասել է.«Երուսաղեմում  Պաղեստինի ժողովրդի վճռականությունն ու դիմադրությունը  հաղթահարեց Էբրահիմ Սալեմի տան  և Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչներին տարհանելու Սիոնիստական ​​ռեժիմի փորձը՝ ստիպելով Թել Ավիվին հետաձգել իր որոշումը»։

Հեմադեն ընդգծել է, որ Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմը երբ հասկացավ ,որ  Շեյխ Ջարահ թաղամասում պետք է ծանր գին վճարի,  հետ կանգնեց իր որոշումից: