Սաուդյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Սաադա նահանգը
Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի հանցագործությունները շարունակվում են։
«Ալ Մասիրա» լրատվական ցանցի փոխանցմամբ՝ սաուդյան ագրեսոր կործանիչները կիրակի օրը ռմբակոծել են Եմենի Սաադայի տարբեր շրջանները։
Եմենի աղբյուրները հայտնել են, որ սաուդցիները ռմբակոծել են հիմնականում բնակելի թաղամասերը։
Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից ներխուժել է Եմեն և ցամաքային, ծովային և օդային շրջափակման ենթարկել այդ երկիրը:
Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում հրահրված պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 16000 եմենցի, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ՝ տեղահանվել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio