Եմենի բանակը գրավել է Մաարեբից հարավ-արևմուտք գտնվող ռազմավարական տարածք
Եմենի բանակի ուժերը գործողության ընթացքում կարողացել են վերահսկողության տակ առնել Մաարեբ նահանգում գտնվող ռազմավարական տարածքը։
Երկուշաբթի, Ալ Մասիրա լրատվական հաղորդման համաձայն, Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները կարողացել են հսկողության տակ առնել Մաարեբ-ից հարավ-արևմուտք գտնվող Ալսում շրջանը:
Եմենի ուժերը գործողության ընթացքում մահացու հարվածներ են հասցրել սաուդցի վարձկաններին։
Եմենի զինված ուժերի պաշտոնական խոսնակ Յահյա Սարիհն ավելի վաղ հայտարարել էր, որ Եմենի ուժերը կշարունակեն իրենց գործողությունները մինչև Մաարեբ նահանգի ամբողջական ազատագրումը։
Մաարեբ նահանգի բախումները, որպես ազատագրական ամենակարևոր գործողություն՝ կարող են որոշիչ դեր ունենալ Եմենի պատերազմի ավարտի վերաբերյալ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio