Սեյեդ Հասան Նասրոլլահ.Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատասխանատուն ԱՄՆ-ն է
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քատուղարը Բեյրութում անցկացված համաժողովի բացման ելույթում ասել է.«ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի համար»:
Այսօր Բեյրութում կայացած «Մեր նահատակները, գաղափար և ուղեգիծ» թեմայով համագումարի բացման ելույթում անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա հակամարտությանը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է.«ԱՄՆ-ն պատասխանատու է այն ամենի համար, ինչ ներկայումս տեղի է ունենում Ուկրաինայում, քանի որ ԱՄՆ-ն հրահրեց հակամարտությունը: Այդ երկիրը չօգնեց հասնել դիվանագիտական լուծման և դադարեցնել պատերազմը, այլ ավելի մեծ ճնշում գործադրեց պատերազմն սկսելու համար»։
«ԱՄՆ-ն ամեն ինչ արել է ներկա սցենարի համար և այժմ պայմաններ է ստեղծում իրավիճակը բարդացնելու համար։ Այսօր տեղի ունեցածը դաս է նրանց համար, ովքեր վստահում են Միացյալ Նահանգներին», հավելել է Նասրոլլահը։