Սեյեդ Հասան Նասրոլլահ.Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատասխանատուն ԱՄՆ-ն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165602-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ.Ուկրաինայում_տեղի_ունեցող_դեպքերի_պատասխանատուն_ԱՄՆ_ն_է
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քատուղարը Բեյրութում անցկացված համաժողովի բացման ելույթում ասել է.«ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 14:14 Asia/Tehran

Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քատուղարը Բեյրութում անցկացված համաժողովի բացման ելույթում ասել է.«ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի համար»:

Այսօր Բեյրութում կայացած «Մեր նահատակները, գաղափար և  ուղեգիծ» թեմայով համագումարի բացման ելույթում  անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա հակամարտությանը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է.«ԱՄՆ-ն պատասխանատու է այն ամենի համար, ինչ ներկայումս տեղի է ունենում Ուկրաինայում, քանի որ ԱՄՆ-ն հրահրեց հակամարտությունը: Այդ երկիրը չօգնեց հասնել դիվանագիտական ​​լուծման և դադարեցնել պատերազմը, այլ ավելի մեծ ճնշում գործադրեց պատերազմն  սկսելու համար»։

«ԱՄՆ-ն ամեն ինչ արել է ներկա սցենարի համար և  այժմ պայմաններ է ստեղծում իրավիճակը բարդացնելու համար։ Այսօր տեղի ունեցածը դաս է նրանց համար, ովքեր վստահում են Միացյալ Նահանգներին», հավելել է Նասրոլլահը։