Սաուդյան Արաբիայում հակաշիական կոնֆերանսներ են անցկացվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165826-Սաուդյան_Արաբիայում_հակաշիական_կոնֆերանսներ_են_անցկացվում
Նինվե նահանգի ցեղախմբերի խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայում կոնֆերանսների անցկացման մասին, որոնք նպատակ ունեն սադրանքներ հրահրել Իրաքի շիաների դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 03, 2022 16:58 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում հակաշիական կոնֆերանսներ են անցկացվում

Նինվե նահանգի ցեղախմբերի խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայում կոնֆերանսների անցկացման մասին, որոնք նպատակ ունեն սադրանքներ հրահրել Իրաքի շիաների դեմ:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդլայնել են շիաների դեմ ուղղված գործողությունները։

«Ալ-Մալումե»-ի հաղորդման համաձայն,  Իրաքի Նինվե  նահանգի ցեղախմբերի խոսնակ Մազահիմ ալ-Հովիթը հայտարարել է.«Կան մարդիկ, ովքեր Նինվե և Ալ-Անբար նահանգներ ներխուժման ժամանակ համագործակցել են  հակաշիական ԻԼԻՊ  խմբավորման հետ, իսկ այսօր նրանք գնում են Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի հետախուզության կողմից կազմակերպված կոնֆերանսներ անցկացնելու համար»:

Գործակալությունը հաղորդել է, որ բազմաթիվ ցեղախմբերի ղեկավարներ ու քաղաքական գործիչներ Սաուդյան Արաբիայի վարչակարգից պահանջում են փոխհատուցում վճարել այդ երկրի մահապարտների պայթյուններից տուժածներին: