Սիոնիստների ​​ոճրագործության հերթական էջը՝ 8700 պաղեստինցիներ ձերբակալվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166092-Սիոնիստների_ոճրագործության_հերթական_էջը_8700_պաղեստինցիներ_ձերբակալվել_են
Անմարդկային Սիոնիստական ​​ռեժիմը, որի կեղծ պատմությունը լի է մարդու իրավունքների ոտնահարումներով, վերջին յոթ տարիների ընթացքում հազարավոր ժամանակավոր կալանքի հրամաններ է արձակել պաղեստինցիների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 12:14 Asia/Tehran
  • Սիոնիստների ​​ոճրագործության հերթական էջը՝ 8700 պաղեստինցիներ  ձերբակալվել են

Անմարդկային Սիոնիստական ​​ռեժիմը, որի կեղծ պատմությունը լի է մարդու իրավունքների ոտնահարումներով, վերջին յոթ տարիների ընթացքում հազարավոր ժամանակավոր կալանքի հրամաններ է արձակել պաղեստինցիների դեմ:

Ժամանակավոր կալանքը պաղեստինցիներին զանգվածաբար պատժելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր քաղաքականություններից է, և նույնիսկ միջազգային իրավունքը նման պատիժներն անօրինական է համարում, բացառությամբ հատուկ հանգամանքներում և սահմանափակ ձևերով:

Սիոնիստական ​​ռեժիմը 2015 թվականից ի վեր 8700 ժամանակավոր կալանքի որոշում է կայացրել պաղեստինցիների նկատմամբ՝ միջազգային հանրությանն ի ցույց դնելով իր վայրագությունների ու անմարդկայնության գագաթնակետը։

Պաղեստինցի բանտարկյալների ակումբը հայտնել է, որ իսրայելական դատարանները նշանակալի դեր են խաղացել այս քրեական պատիժների պահպանման գործում, և որ ավելի քան 500 պաղեստինցի բանտարկյալներ ներկայումս պահվում են Իսրայելի բանտերում, որոնց մեծ մասը Նաղաբ անապատային բանտում են մնում:

Իրավաբանական կառույցների տվյալներով, 4600 պաղեստինցիներ, այդ թվում՝ 34 կանայք և ավելի քան 160 երեխաներ, ներկայումս գտնվում են Իսրայելի բանտերում։