Իսրայելի նախագահը մեկնում է Թուրքիա. Անկարան անուշադրության է մատնել պաղեստինյան հարցը
Պաղեստինի «Իսլամական ջհադ» շարժման քաղբյուրոյի անդամ Յուսեֆ ալ-Հեսայնեն հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի նախագահի այցը Թուրքիա դատապարտելի է և համարվում է պաղեստինցիների իրավունքների խախտում:
Իսրայելի ռեժիմի նախագահ Իսհակ Հերցոգը պատրաստվում է 2022 թվականի մարտի 9-ին մեկնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Իցհակ Հերցոգը 18 տարվա ընթացքում առաջին սիոնիստ առաջնորդն է, ով այցելում է Թուրքիա։
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմիցս իր ցանկությունն է հայտնել Իցհակ Հերցոգի Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ, ինչն արժանացել է պաղեստինցիների բացասական արձագանքին։
Յուսեֆ ալ-Հեսայնեն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի նախագահի այցը Թուրքիա և արաբական ցանկացած երկիր, դատապարտելի է և օրինականություն է տալիս օկուպացիոն ռեժիմին։
Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման քաղբյուրոյի անդամն ասել է, որ այս այցը ցույց է տալիս Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու մասին. ինչը նշանակում է շրջանցել պաղեստինյան հարցը և ոտնահարել Պաղեստինի իրավունքները։