Եմենի բանակի հայտարարությունը՝ Սաուդյան Արաբիայի տարածքում լայնածավալ հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167284-Եմենի_բանակի_հայտարարությունը_Սաուդյան_Արաբիայի_տարածքում_լայնածավալ_հարձակման_մասին
Եմենի զինված ուժերի խոսնակը մանրամասներ է հայտնել Սաուդյան Արաբիայի դեմ այդ երկրի բանակի լայնածավալ գործողության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 14:24 Asia/Tehran
  • Եմենի բանակի հայտարարությունը՝ Սաուդյան Արաբիայի տարածքում լայնածավալ հարձակման մասին

Եմենի զինված ուժերի խոսնակը մանրամասներ է հայտնել Սաուդյան Արաբիայի դեմ այդ երկրի բանակի լայնածավալ գործողության մասին։

Եմենի բանակը միշտ հայտարարել է, որ թիրախ է դառնալու Սաուդյան կոալիցիայի անդամ երկրների ռազմավարական և զգայուն օբյեկտները, քանի դեռ շրջափակումը շարունակվում է։

Սաուդյան կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալեքին կիրակի առավոտյան ասել է, որ Եմենի բանակի անօդաչու թռչող սարքերի թիրախ են դարձել Aramco նավթային գործարանը, Խամիս Մուշեյթի գազավերամշակման գործարանը և Զահրան ալ-Ջոնուբ էլեկտրակայանը Սաուդյան Արաբիայի հարավում, Եմենի սահմանի մոտ:

Ըստ Fars News գործակալության, Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին կիրակի օրը, հայտարարել է, որ Եմենի բանակի գործողության ընթացքում Սաուդյան Aramco ընկերության մի շարք կարևոր օբյեկտներ Ռիադում, Յանբուում և երկրի մի շարք այլ շրջաններումմի քանի բալիստիկ և թեւավոր հրթիռների և անօդաչու սարքերի հարձակման են ենթարկվել։

Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է, որ գործողության առաջին փուլը հաջողությամբ ավարտվելուն պես, Եմենի ուժերը հրթիռներով և անօդաչու սարքերով գրոհել են մի շարք կենսական և կարևոր թիրախներ Աբհայում, Խամիս Մուշեյթում, Ջիզանում, Սամթայում և Հարավային Զահրանում։

Նա նշել է, որ Եմենի զինված ուժերը կիրականացնեն հատուկ ռազմական գործողություններ դաժան պաշարումը ճեղքելու համար, որը կներառի կրիտիկական նպատակներ. Նպատակներ, որոնց մասին հանցագործ թշնամին չի էլ մտածել:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ Եմենի բանակն ունի ամբողջական կոորդինատներ, որոնցում ճշտված են կենսական նշանակության թիրախներ, որոնք կարող են ցանկացած պահի հարձակման ենթարկվել։

Սաուդյան Արաբիան, գլխավորելով ԱՄՆ-ի կողմից աջակցվող արաբական կոալիցիան, ռազմական ներխուժում և ցամաքային, օդային և ծովային շրջափակում է իրականացրել Եմենում 2015 թվականի մարտից՝այդ երկրի նախկին նախագահին իշխանության վերադարձնելու հավակնությամբ:

Ռազմական ագրեսիայի արդյունքում չիրականացավ սաուդյան կոալիցիայի նպատակներից ոչ մեկը և միայն տասնյակ հազարավոր եմենցիների սպանվեցին ու վիրավորվեցին, միլիոնավոր մարդիկ տեղահան դարձան, և ավերվեցին Եմենի  ենթակառուցվածքները և այդ երկրում տարածվեցին սովն ու վարակիչ հիվանդությունները: