Շեյխ Ղասեմ. Միջուկային համաձայնագիրը կուժեղացնի դիմադրության առանցքը
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ ԻԻՀ միջուկային համաձայնագիրը կավելացնի դիմադրության առանցքի ուժը և կմեծացնի Սիոնիստական ռեժիմին դիմակայելու ուժը։
Սիոնիստական ռեժիմն այնքան է մտահոգված Իրանի միջուկային բանակցությունների շուրջ Վիեննայի համաձայնության հարցով, որ ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձել է ԱՄՆ պաշտոնյաներին համոզել Իրանի հետ բանակցություններում ընդունել կոշտ դիրքորոշում:
«Ալ-Մանար» լրատվական ցանցի հաղորդմամբ, Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը նշել է, որ ներքին խնդիրները թուլացրել են Սիոնիստական ռեժիմը, հավելելով.«ԱՄՆ-ի ագրեսիան աշխարհում հարգանք չի թողել, քանի որ այս երկիրը ոչնչացնում է անվտանգ երկրներին»:
Անդրադառնալով Լիբանանի խորհրդարանական ընտրություններին՝ Շեյխ Նաիմ Ղասեմը քննադատել է ընտրություններում Հեզբոլլահի մրցակիցների անսովոր քայլերը՝ ասելով, որ այդ ջանքերն ապարդյուն են։
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 15-ին։