Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են 31 պաղեստինցի կին գերիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167388-Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_պահվում_են_31_պաղեստինցի_կին_գերիներ
Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ Իսրայելի բանտերում պահվում են 31 պաղեստինցի կանայք, այդ թվում՝ 11 մայրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 13:06 Asia/Tehran
  •  Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են  31 պաղեստինցի կին գերիներ

Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ Իսրայելի բանտերում պահվում են 31 պաղեստինցի կանայք, այդ թվում՝ 11 մայրեր:

Պաղեստինի «Ալ-Յում» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները թշնամական քայլով  թույլ չեն տալիս ձերբակալված մայրերի երեխաներին այցելել իրենց մայրերին, որը հակասում է մարդու իրավունքների բոլոր սկզբունքներին։

Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում կին կալանավորները խոշտանգումների են ենթարկվում իսրայելցի զինվորականների կողմից։

Հայտարարության համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանտային կազմակերպությունը պաղեստինցի կին բանտարկյալներին թույլ չի տալիս հեռախոսով խոսել իրենց երեխաների ու ընտանիքների հետ։

Մոտ 4800 պաղեստինցի բանտարկյալներ պահվում են Իսրայելի բանտերում, այդ թվում՝ 170 երեխա, 40 կին և  տասնյակ ծերեր։