Յահյա Սարի. Եմենի ժողովուրդը կպահպանի իր ձեռքբերումները
Սաուդյան կոալիցիայի ագրեսիայի ութերորդ տարելիցին Եմենի զինված ուժերի խոսնակը ասել է. «Մեր համար նահանջ չկա և Եմենի ժողովուրդը կպահպանի իր նվաճումները»:
«Ալ Մասիրա» լրատվական ցանցի հաղորդմամբ, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Սաուդյան-Էմիրաթական կոալիցիայի ներխուժումից յոթ տարի անց երկրի ժողովուրդը դեռ դիմադրում է, և սա պատմական ձեռքբերում է»:
Եմենի զինված ուժերի խոսնակը, հայտարարելով, որ վերջին 7 տարիների ընթացքում հազարավոր ռումբեր են նետվել այդ երկրի գյուղերի ու քաղաքների վրա, հավելել է, որ ագրեսիայի արդյունքում տասնյակ հազարավոր եմենցիներ են զոհվել և վիրավորվել։
Սարին նշել է, որ մինչ օրս Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենում հազարավոր հարձակումներ են գրանցվել՝ հավելելով. «Ագրեսոր կոալիցիան նաև արգելված զենքեր է կիրառել»։