Սաուդյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Եմենի Ալ-Ջաուֆ նահանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167442-Սաուդյան_կոալիցիայի_կործանիչները_ռմբակոծել_են_Եմենի_Ալ_Ջաուֆ_նահանգը
Լրատվական աղբյուրները հաղորդել են Եմենի Ալ-Ջաուֆ նահանգի տարածքների վրա Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչների հարձակումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 12:27 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Եմենի Ալ-Ջաուֆ նահանգը

Լրատվական աղբյուրները հաղորդել են Եմենի Ալ-Ջաուֆ նահանգի տարածքների վրա Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչների հարձակումների մասին:

Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից հարչակվել և պաշարել է Եմենը։

Սաուդյան կոալիցիայի հարձակումներն ու ռազմական գործողությունները Եմենի անմեղ ժողովրդի դեմ դեռ  շարունակվում են։

«Ալ Մասիրա»-ի հաղորդման համաձայն, Սաուդյան կոալիցիայի կործանիչները երեքշաբթի օրը ուժեղ ռմբակոծել են Եմենի հյուսիսում գտնվող Էլ Ջաուֆ նահանգի շրջանները, ինչի հետևանքով մի շարք եմենցի խաղաղ բնակիչներ են վիրավորվել:

Եմենի աղբյուրները հաղորդել են, որ Սաուդյան կոալիցիայի ուժերը Եմենի արևմուտքում  Ալ-Հուդայդայում 151 անգամ խախտել են հրադադարը։

Սաադա նահանգում սաուդցի սահմանապահների կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև երեք խաղաղ եմենցի բնակիչներ։