Պաղեստինի արքեպիսկոպոսը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը բացահայտեց Արևմուտքի երկակի քաղաքականությունը
Պաղեստինի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը բացահայտեց Արևմուտքի երկակի չափանիշները:
«Ալնաշրե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Պաղեստինի արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան հայտարարել է, որ արևմտայն կառավարություններն արցունք են թափում Ուկրաինայի համար, անտեսելով մյուս պատերազմների զոհերին:
Աթաոլլահ Հաննան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ավերեցին Իրաքն, իրականացրեցին սարսափելի սպանություններ, ռազմական հանցագորխություններ, հեն այնպես, ինչպես դավադրություն կազմակերպեցին Սիրիայի դեմ ու ավերեցին այդ երկիրը:
Նա հավելել է, որ այսօր առավել քան պարզ է, որ Արևմուտքի համար կարևոր չեն ոչ մարդու իրավունքներն ու ոչ էլ արժանապատվությունը և նրանք միմիայն առաջ են տանում իրենց գաղութատիրական շահերն ու ծրագրերը:
Ուկրաինայի պատերազմի համար մեղադրելով ԱՄՆ-ին և Արևմուտքին, Հաննան հավելելով, որ նրանց համար ոժղովուրդների ճակատագիրը կարևոր չէ և նրանք առաջ են տանում իրենց տնտեսական և քաղաքական շահերը։