Եմենը միակողմանի զինադադար է հայտարարել
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի նախագահը շաբաթ երեկոյան հայտարարել է. «Սանաան երեք օրով միակողմանի հրադադար է հայտարարել»:
Մեհդի ալ-Մաշաթը Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիային կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ շրջափակումը, նավթային տանկերների գավումը և ժողովրդին մարդու ամենապարզ իրավունքներից զրկելը հակասում են խաղաղության և վստահության ամրապնդման պահանջներին՝ հավելելով, որ պաշարումը պատերազմի երկարաձգման հիմնական պատճառն ու խաղաղության ահստատման խոչընդոտն է և դրա համար պատասխանատու են միջազգային հանրությունը և ագրեսոր կոալիցիան։
Մեհդի ալ-Մաշաթը նաև կոչ է արել Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին քայլեր ձեռնարկել գերիների ցուցակներ կազմելու և գերիների փոխանակումը միանգամից կամ տարբեր փուլերում իրականացնելու ուղղությամբ:
Նա հավելել է.«Եմենի ժողովրդի դիմադրության ութերորդ տարին լինելու է պաշտպանության ոլորտում անակնկալների ու մեծ փոփոխությունների տարի»։