Բաղդադում հրկիզվել է Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը
Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության անդամի կողմից հոգևոր առաջնորդներից մեկի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններից հետո, լրատվական աղբյուրները հաղորդել են Բաղդադում կուսակցության կենտրոնակայանի առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի, և ցուցարարների կողմից կենտրոնակայանը հրկիզելու մասին:
Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության կողմնակից Նայեֆ ալ-Քուրդիստանին կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում աղմկահարույց և վիրավորական գրառում է արել ոչ արաբ կրոնական առաջնորդների վերաբերյալ, որը զայրացրել է իրաքցիներին:
«Սաբերին Նյուզ» թելեգրամյան էջի փոխանցմամբ՝ ցուցարարները Բաղդադում հրկիզել են Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը՝ վանկարկելով «Հոգևոր առաջնորդները մեր կարմիր գիծն են»։
Նայեֆ ալ-Քուրդիստանիի թվիթերյան գրառումից հետո, Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ Նայեֆ ալ-Քուրդիստանին Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) անդամ չէ, սերտ կապեր չունի կուսակցության հետ, և որ թվիթերյան գրառումը արտահայտում է նրա անձնական կարծիքը:
Իրաքի աղբյուրները նաև հայտնել են, որ Իրաքյան Քուրդիստանի տարածքի Ներքին գործերի նախարարությունը Նայեֆ ալ-Քուրդիստանիի նկատմամբ ձերբակալության հրաման է արձակել՝ հոգևոր առաջնորդների հասցեին վիրավորական գրառման պատճառով։