Բաղդադում հրկիզվել է Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցության կենտրոնակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167986-Բաղդադում_հրկիզվել_է_Իրաքյան_Քուրդիստանի_Դեմոկրատական_կուսակցության_կենտրոնակայանը
Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցության անդամի կողմից հոգևոր առաջնորդներից մեկի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններից հետո, լրատվական աղբյուրները հաղորդել են Բաղդադում կուսակցության կենտրոնակայանի առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի, և ցուցարարների կողմից կենտրոնակայանը հրկիզելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2022 12:31 Asia/Tehran

Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցության անդամի կողմից հոգևոր առաջնորդներից մեկի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններից հետո, լրատվական աղբյուրները հաղորդել են Բաղդադում կուսակցության կենտրոնակայանի առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի, և ցուցարարների կողմից կենտրոնակայանը հրկիզելու մասին:

Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցության կողմնակից Նայեֆ ալ-Քուրդիստանին կիրակի օրն  իր թվիթերյան միկրոբլոգում  աղմկահարույց և վիրավորական գրառում է արել  ոչ արաբ կրոնական առաջնորդների վերաբերյալ, որը զայրացրել է իրաքցիներին:

«Սաբերին Նյուզ» թելեգրամյան էջի փոխանցմամբ՝  ցուցարարները Բաղդադում հրկիզել են Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցության կենտրոնակայանը՝ վանկարկելով «Հոգևոր առաջնորդները մեր կարմիր գիծն են»։

Նայեֆ ալ-Քուրդիստանիի թվիթերյան գրառումից հետո, Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական ​​կուսակցությունը հանդես  է եկել հայտարարությամբ, պնդելով, որ Նայեֆ ալ-Քուրդիստանին Դեմոկրատական ​​կուսակցության (ՔԴԿ) անդամ չէ, սերտ կապեր չունի  կուսակցության հետ, և որ  թվիթերյան գրառումը  արտահայտում է նրա  անձնական կարծիքը: 

Իրաքի աղբյուրները նաև հայտնել են, որ Իրաքյան Քուրդիստանի  տարածքի Ներքին գործերի նախարարությունը Նայեֆ ալ-Քուրդիստանիի նկատմամբ ձերբակալության հրաման է արձակել՝  հոգևոր առաջնորդների  հասցեին վիրավորական գրառման պատճառով։