Սաուդյան կոալիցիան դադարեցնում է ռազմական գործողությունները Եմենում
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի ալ-Մաշաթը շաբաթ օրը հայտարարել է, որ Սանաան միակողմանի հրադադար է հայտարարում և եթե Սաուդյան Արաբիան դուրս բերի իր բոլոր ուժերը Եմենի հողից և դադարեցնի շրջափակումն ու հարձակումները, հրադադարը կդառնա մշտական:
Al-Mayadin-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը 7 տարի շարունակ ռմբակոծում է Եմենը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ից կդադարեցնի իր ռազմական գործողությունները Եմենում:
Ըստ այս հաղորդման՝ ՄԱԿ-ն աշխատում է հրադադարի ապահովման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ռամադան սրբազան ամսվա ընթացքում վառելիքով բեռնված նավերի մուտքը Եմեն և թռիչքների իրականացումն այդ երկրի բանակի և ժողովրդական կոմիտեների վերահսկողության տակ գտնվող տարածքներ: