Թել Ավիվում հրաձգության հետևանքով պանվել է առնվազն 5 մարդ
Սիոնիստական ԶԼՄ-ները երեքշաբթի օրը հաղորդել են, որ Թել Ավիվից արևելք գտնվող Բանի Բրոկ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել:
Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ սիոնիստ, ևս մի քանիսը վիրավորվել են:
Հաղորդման համաձայն, մոտոցիկլ վարող անձը Կալաշնիկով տեսակի զենքից կրակել է սիոնիստ ավանաբնակների ուղղությամբ։
Հրաձգություն իրականացնող անձին չի հաջողվել բացահայտել,ս ակայն ամենայն հավանականությամբ նա եղել է Դիմադրության անդամներից:
Երկու օր առաջ նույնպես տեղի էր ունեցել նմանատիպ դեպք, որի հետևանքով Պաղեստինի հյուսիսային Ալ-Խուդեյր քաղաքում սպանվել էին երկու սիոնիստ զինյալներ, ևս 12-ը վիրավորվել էին:
Պաղեստինյան Դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ այս գործողությունները ճնշված պաղեստինցիների նկատմամբ սիոնիստ օկուպանտների հանցագործությունների պատասխանն են:
Սիոնիստական ռեժիմն ամեն օր տարբեր պատրվակներով հարձակվում է Պաղեստինի ճնշված ժողովրդի վրա՝ սպանելով, վիրավորելով կամ ձերբակալելով նրանց;
Պաղեստինցիները դիմում են պատասխան գործողությունների: