Իարքցիները դատապարտել են կրոնական առաջնորդների հասցեցին հնչեցված վիրավորանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168148-Իարքցիները_դատապարտել_են_կրոնական_առաջնորդների_հասցեցին_հնչեցված_վիրավորանքները
Իրաքի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ կրոնական առաջնորդների հասցեին հնչեցված վիրավորանքների դեմ: Ցուցարարները մերժել են նախագահի պաշտոնի համար Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության ներկայացրած թեկնածուին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 30, 2022 14:00 Asia/Tehran
  • Իարքցիները դատապարտել են կրոնական առաջնորդների հասցեցին հնչեցված վիրավորանքները

Իրաքի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ կրոնական առաջնորդների հասցեին հնչեցված վիրավորանքների դեմ: Ցուցարարները մերժել են նախագահի պաշտոնի համար Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության ներկայացրած թեկնածուին:

Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության կողմնակիցներից Նայեֆ ալ Քուրդիստանին կիրակի օրը խիստ վիճահարույց և վիրավորական թվիթ էր հրապարակել ոչ արաբ կրոնական առաջնորդների մասին, ինչը առաջացրել է շիաների զայրույթը:

Չորեքշաբթի օրը Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Նայեֆ ալ-Քուրդիստանիին՝ Իրաքի կրոնական առաջնորդներին վիրավորելու համար:

Ցուցարարները բողոքել են նաև նախագահի պաշտոնում Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության անդամ Ռիբեր Ահմեդի առաջադրման դեմ։

Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Մենք չենք ցանկանում, որ իսրայելցի վարձկանը դառնա Իրաքի նախագահ և «Կրոնական իշխանությունը մեր կարմիր գիծն է»:

Նայեֆ ալ Քուրդիստանիի թվիթից հետո իրաքցի ցուցարարները նույն օրը ավերել և հրկիզել էին Բաղդադում գտնվող Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության կենտրոնակայանը։