Իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու երիտասարդ պաղեստինցիների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168284-Իսրայելցի_զինվորները_գնդակահարել_են_երկու_երիտասարդ_պաղեստինցիների
Իսրայելական ուժերը հարձակվել են Ռամալահ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Դեյր Ղասանե գյուղի վրա և սպանել երկու երիտասարդ պաղեստինցիների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2022 13:12 Asia/Tehran
  • Իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու երիտասարդ պաղեստինցիների

Իսրայելական ուժերը հարձակվել են Ռամալահ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Դեյր Ղասանե գյուղի վրա և սպանել երկու երիտասարդ պաղեստինցիների։

Ըստ Wafa լրատվական գործակալության, շարունակելով Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիան,  ուրբաթ օրը, սիոնիստ զինվորները հարձակվել են Դեյր Ղասանե գյուղի վրա և մի շարք պաղեստինցիների ձերբակալելու փորձի ժամանակ բախվել են տարածքի բնակիչների հետ:

Հաղորդագրության համաձայն՝ հարձակումից հետո իսրայելական ուժերը  կրակել և վիրավորել են երկու պաղեստինցի երիտասարդների։

Ականատեսների վկայությամբ՝ երկու վիրավոր երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ այս տարվա սկզբից իսրայելական բանակնԱրևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է  639 հարձակում և իրականացրել մեծ թվով ձերբակալություններ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio