Սիոնիստական ռեժիմի ճնշող քաղաքականության պատճառով, հիվանդ պաղեստինցի մանուկը նահատակվել է
Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի պաշարման ու բուժման ձգձգման պատճառով, նահատակվել է 19 ամսական մի երեխա:
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ սրտի խնդիր և անհապաղ բուժման կարիք ունեցող 19 ամսական Ֆաթեմեհ ալ-Մասրիի ընտանիքը, հինգ ամիս սպասել է Սիոնիստական ռեժիմի թույլտվությանը, որպեսզի թույլ երեխային տանի բուժման, սակայն քանի որ բուժումն ուշացել է, երեխան մահացել է:
Իրավապաշտպան կազմակերպությունները հավելել են, որ երեխայի մահվան պատճառը՝ Գազայի հատվածի իսրայելական օկուպացիան է։
Երեխայի հայրն ասել է, որ ձգձումների պատճառով, Ֆաթեմեհ ալ-Մասրին երկու անգամ կորցրել է Գազայից դուրս բուժման հնարավորությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio