Եմենում 2 ամսով հրադադար կհաստատվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168320-Եմենում_2_ամսով_հրադադար_կհաստատվի
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարել է այդ երկրում երկամսյա հրադադարի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 03:47 Asia/Tehran
  • Եմենում 2 ամսով հրադադար կհաստատվի

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարել է այդ երկրում երկամսյա հրադադարի մասին:

Գրունդբերգը հայտարարել է. «Եմենի ազգային փրկության կլառավարությունը և սաուդյան կոալիցիան ընդունել են երկամսյա հրադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկը: Հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ին ժամը 19:00-ին:

Նա հավելել է, որ հրադադարի հաստատման նպատակն է դադարեցնել Եմենի ժողվորդի տառապանքները և հույս ներշնչել, որ պատերազմը կավարտվի:

7 տարի շարունակվող պատերազմի ընթացքում, սաուդյան ագրեսոր կոալիցիան ոչնչացրել է Եմենի ենթակառուցվածքների ավելի քան 85 տոյկոսը, և երկրում առկա է սննդի ու դեղորայքի խիստ պակաս:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում տիրում է աշխարհում ամենածանր հումանիտար ճգնաժամը: