Սաուդյան Արաբիան Եմենի հյուսիսում խախտել է հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168402-Սաուդյան_Արաբիան_Եմենի_հյուսիսում_խախտել_է_հրադադարը
Շաբաթ երեկոյան, Սաուդյան Արաբիան հարձակում է իրականացրել Եմենի Սաադա նահանգի Շադա քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 04:14 Asia/Tehran
  • Սաուդյան  Արաբիան Եմենի հյուսիսում խախտել է  հրադադարը

Շաբաթ երեկոյան, Սաուդյան Արաբիան հարձակում է իրականացրել Եմենի Սաադա նահանգի Շադա քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Հարկ է նշել, որ Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրոնդբերգը շաբաթ օրը հայատարարեց Եմենում երկամսյա հրադադարի հաստատման մասին, հավելելով, որ ռազմական բոլոր գործողությունները ցամաքում, օդում և ծովում, կդադարեցվեն:

Նույն օրը երեկոյան, Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին Twitter-ում գրեց. «Եթե մյուս կողմը հավատարիմ մնա հրադադարին, մենք նույնպես այն կպահպանենք»:

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մինչ այժմ զոհվել  ու վիրավորվել են հարյուր հազարավոր եմենցիներ, ևս 4 միլիոնը տեղահան է եղել: