Գանց. Իսրայելը անվտանգության ծանր վիճակում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168448-Գանց._Իսրայելը_անվտանգության_ծանր_վիճակում_է
Իսրայելի ռազմական նախարարը Թել Ավիվը բնութագրել է որպես անվտանգության դժվար շրջան՝ պաղեստինյան ժողովրդի դիմադրության գործողությունների սրումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 08:49 Asia/Tehran
  • Գանց. Իսրայելը անվտանգության ծանր վիճակում է

Իսրայելի ռազմական նախարարը Թել Ավիվը բնութագրել է որպես անվտանգության դժվար շրջան՝ պաղեստինյան ժողովրդի դիմադրության գործողությունների սրումից հետո։

Վերջին օրերին Թել Ավիվի խորքում պաղեստինյան հակասիոնիստական ​​գործողությունների աճը խուճապ և անհանգստություն է առաջացրել սիոնիստ պաշտոնյաների և ավանաբնակների շրջանում:

Ըստ Russia Today-ի՝ Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը շաբաթ օրն անդրադառնալով սիոնիստ ​​աշխարհազորայինների և ավանաբնակիչների դեմ պաղեստինյան Դիմադրության գործողություններին, հայտարարել է, որ ռամազան ամսին հնարավոր են անապահովության տարածում և հազարավոր բախումներ: 

Իսրայելի ռազմական նախարարն ասել է. «Մենք գտնվումե նք բախումների բարդ շրջանում և սա փաստ է, որին մենք չենք կարող հանձնվել: Մենք դրան դիմակայում ենք հզորությամբ ու լրջությամբ»։

Իսրայելի ռազմական նախարարի հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Թել Ավիվի զինվորականները վերջին մի քանի օրերի ընթացքում բազմիցս հարձակվել են տարբեր տարածքների վրա՝ հարզենով և արցունքաբեր գազով սպանելով տասնյակ պաղեստինցիների:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio