Թուրքիայի մի շարք շրջաններում դրությունն անկայուն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16849-Թուրքիայի_մի_շարք_շրջաններում_դրությունն_անկայուն_է
Իրավիճակը Թուրքիայում: Կարս նահանգի Կաղըզման (հյկ. Կաղզվան) քաղաքում հայտարարվել է պարետային ժամ մայիսի 14-18-ը: Կաղըզվանը գտնվում է Կարս քաղաքից 76 կմ հեռավորության վրա, իսկ ՀՀ-ի Երվանդաշատ բնակավայրից 60 կմ հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2016 10:13 Asia/Tehran
  • Թուրքիայի մի շարք շրջաններում դրությունն անկայուն է

Իրավիճակը Թուրքիայում: Կարս նահանգի Կաղըզման (հյկ. Կաղզվան) քաղաքում հայտարարվել է պարետային ժամ մայիսի 14-18-ը: Կաղըզվանը գտնվում է Կարս քաղաքից 76 կմ հեռավորության վրա, իսկ ՀՀ-ի Երվանդաշատ բնակավայրից 60 կմ հեռավորության վրա:

Դերսիմ - Փյուլյումյուր - Էրզինջան (Երզնկա) ավտոմայրուղին փակ է քաղաքացիական տրանսպորտի համար, սրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը: Ճանապարհը գտնվում է քուրդ զինյալների հսկողության տակ: Զինյալները հրկիզել են պետական ավտոմեքենաներ՝ պետությանը պատճառելով զգալի նյութական վնասներ:

Ստամբուլի Գեզի թաղամասում արգելվել է մարդկային կուտակումները, մարդկային կուտակումներ լինելու դեպքում, առանց զգուշացման կկիրառվի ուժ:

Քրդական ,,Ռոնահի,, հեռուստաալիքը Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի հանձնաժողովի որոշմամբ զրկվել է իր հաղորդումները հեռարձակելու իրավունքից, ինչպես նաև արգելափակվել է էլեկտրոնային տարբերակը:

shabat.am

14/5/2016