«Վարչապետի փոփոխությունից հետո էլ թուրք-քրդական պատերազմը կշարունակվի». Ջ. Բայիք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16858-Վարչապետի_փոփոխությունից_հետո_էլ_թուրք_քրդական_պատերազմը_կշարունակվի_._Ջ._Բայիք
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները քրդերի հանդեպ Թուրքիայի քաղաքական ուղեգծի որեւէ փոփոխություն չեն ակնկալում նոր վարչապետի նշանակումից հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ջեմիլ Բայիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2016 10:56 Asia/Tehran
  • «Վարչապետի փոփոխությունից հետո էլ թուրք-քրդական պատերազմը կշարունակվի». Ջ. Բայիք

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները քրդերի հանդեպ Թուրքիայի քաղաքական ուղեգծի որեւէ փոփոխություն չեն ակնկալում նոր վարչապետի նշանակումից հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ջեմիլ Բայիքը:

«Ինչպիսի կառավարություն էլ լինի, ոչինչ չի փոխվի: Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գոնե փորձում էր փոքր-ինչ անկախ լինել նախագահից, եւ հենց դա էլ պատճառներից մեկն է, որ նրան հեռացրեցին: Ցանկացած մարդ, ում կնշանակեն վարչապետի պաշտոնում, կլինի Էրդողանի ձեռքի խամաճիկը»,-կարծիք է հայտնել Բայիքը:

Նրա կարծիքով Էրդողանի քաղաքականության նպատակը ներկայիս համակարգի ամրապնդումն է, ոտքի վրա ամուր մնալը, եւ հենց դրա համար էլ նրան պետք է քրդերի դեմ պատերազմը: «Վարչապետի փոփոխությունից հետո էլ այդ պատերազմը կշարունակվի»,-նշել է քուրդ առաջնորդը:

Թուրքիայի կառավարական ուժերի եւ քուրդ ապստամբների միջեւ ռազմական գործողությունների վերսկսումից հետո՝ 2015թ.-ի հուլիսից, զոհվել է շուրջ 400 թուրք զինվորական եւ ոստիկան: Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ ժամանակաշրջանում ոչնչացվել է ավելի քան 5000 քուրդ անջատողական: Քրդերն իրենց հերթին պնդում են, որ թուրքական ուժերի գործողություների հետեւանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Ահմեդ Դավութօղլուին վարչապետի պաշտոնում փոխարինողի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին:

galatv.am

14/5/2016