Սիոնիստների հարձակման հետևանքով 24 պաղեստինցի վիրավորվել է
Իսրայելական բանակը երկուշաբթի օրն օկուպացված Ղոդսի Բաբ Ալ-Ամուդ, Բաբ Ալ-Սահարա և Իսավիա թաղամասերում գրոհել է պաղեստինցի երիտասարդների վրա՝ վիրավորելով առնվազն 24 պաղեստինցու։
Հարձակման ժամանակ սիոնիստները ձերբակալել են երեք պաղեստինցի երիտասարդների։
Կենտրոնական Ղոդսի Բաբ Ալ-Ամուդ շրջանում պաղեստինցիների և սիոնիստ զինյալների միջև բախումները սրվել են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցին զուգահեռ:
Երկուշաբթի օրը, Լապիդը սադրիչ քայլի դիմեց և գնաց գրավյալ Ղոդսիի Բաբ Ալ-Ամուդ շրջան, որն առթեց պաղեստինցիների զայրույթը:

Սիոնիստները ռամազան բարեբաստիկ ամսվա սկզբից ավելի շատ զորք են ուղարկել գրավյալ Ղոդս։
Կիրակի գիշերը Բաբ Ալ-Ամուդ շրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել է 19 պաղեստինցի, 10 հոգի ձերբակալվել է։
Պաղեստինյան Դիմադրության խմբերը նախազգուշացրել են, որղ բռնազավթված Ղոդսի Բաբ Ալ-Ամուդ շրջանում սիոնսիտների հարձակումները կարող են հանգեցնել անցյալ տարվա իրադարձությունների և Գազայի պատերազմի կրկնությանը: