Եմենում կասետային ռումբի պայթյունի հետևանքով հինգ երեխա է զոհվել ու վիրավորվել
Ապրիլ 06, 2022 14:17 Asia/Tehran
Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նահանգում կասետային ռումբի պայթյունի հետևանքով մեկ երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:
Եմենում պատերազմի տարիներին մնացած կասետային ռումբերի պայթյունը շարունակում է խլել խաղաղ բնակիչների, հատկապես եմենցի երեխաների կյանքեր: Կասետային ռումբերը դեռ երկար տարիներ կարող են զոհեր խլել:
Ինչպես հայտնում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել Ալ-Հավաք քաղաքում, երբ երեխաները խաղում էին։
Երեկ Ալ-Ջաուֆ նահանգի ալ-Հազմ քաղաքում կասետային ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են երեք եմենցի խաղաղ բնակիչներ, ևս երեքը վիրավորվել են։
Կասետային ռումբն արգելված զենք է: